ՄՄարիամ Մխիթարյան

Թալիբները հատուկ հրամանագիր են ստորագրել կանանց իրավունքների մասին

Թալիբները հատուկ հրամանագիր են ստորագրել կանանց իրավունքների մասին

Արմատական ​​«Թալիբան» շարժման առաջնորդ Խայբաթուլլա Ախունդզադան կարգադրել է միջոցներ ձեռնարկել Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանության համար՝ հայտնում է Reuters-ը։ Հրամանագրում ասվում է. «Կինը սեփականություն չէ, այլ ազնիվ և ազատ մարդ», և ոչ ոք չի կարող նրան տալ որևէ մեկին խաղաղության դիմաց... կամ թշնամությանը վերջ տալու համար»:

Ախունդզադան հրամանագրում արգելել է աֆղան կանանց հարկադիր ամուսնությունը և նրանց է տվել իրենց ապագան որոշելու իրավունքը: Նա նաև թույլատրել է այրիներին մասնաբաժին ունենալ իրենց հանգուցյալ ամուսինների ունեցվածքից: Շարժման առաջնորդը պատվիրել է գերատեսչություններին, Գերագույն դատարանին և տեղական իշխանություններին՝ քաղաքացիներին իրազեկել կանանց իրավունքների մասին։

Դիտորդները նկատել են, որ հրամանագրում նշված չէ կանանց կրթության կամ տանից դուրս աշխատանքի հասանելիության մասին, ինչը լուրջ մտահոգում է միջազգային հանրությանը: Ըստ վերլուծաբանների՝ «Թալիբան» շարժումը կանանց իրավունքների պաշտպանության մասին որոշումը կայացրել է՝ հայտնվելով միջազգային հանրության ճնշման տակ: Աֆղանստանի համար նախատեսված միջոցները սառեցնելով՝ արմատական թալիբներին պարտադրվում է հարգել կանանց իրավունքները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում