ՎՎարդան Հովսեփյան

Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվելու են հետաքննության մարմնին. դատախազություն

Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվելու են հետաքննության մարմնին. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,- գրել է Աբրահամյանը:

Տեղեկացնենք՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նախօրեին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում հայտարարել է, թե «պատերազմից մեկ տարի անց բանակում որևիցե բարեփոխում չի ընթանում, բանակի ուղեղը լճացած է»:

Բաբայանը վստահ է՝ գործող ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբով հնարավոր չէ որևէ բարեփոխում իրականացնել: Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու:

Իր հերթին, «Հրապարակի» հետ զրույցում Բաբայանն այսօր հայտարարել է, թե «Ղարաբաղի շտաբի պետով-բանով դրել՝ հրամաններ են գրել»: Նա դարձյալ պնդել է՝ որևիցե հրաման չի եղել հետքաշման կամ առաջ գնալու և հիմա «Փորձում են վերացնել հետքերը»: Նրա խոսքով՝ այդ ամենն անում են «ռազմական օղակներում»:

«Ես գիտեմ, որ ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում: Թե ում կարգադրություններով են անում, երբ ստուգեն, կասեն, էլի։ Հիմա կանգնեմ ասեմ` Նիկոլն ա հրաման տվել, բայց եթե չգիտեմ, ինչի՞ ասեմ: Ես ֆակտը գիտեմ, որ անում են»,- հայտարարել է Բաբայանը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում