ՎՎարդուհի Հարությունյան

Թարմացում. Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել

Թարմացում. Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Ադրբեջանի Խըզըի շրջանի «Գարահեյբաթ» ավիացիոն զինափորձարանում ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի է ենթարկվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռ: Վթարի մասին ասված է պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատել է 14 սպաների մահվան և 2-ի վիրավորման լուրը և հրապարակել նրանց անունները: Զոհվածների մեջ են՝ գնդապետ, փոխգնդապետ, 5 մայոր, բուժծառայության կապիտան, 3 կապիտան, ավագ լեյտենանտ, լեյտենանտ, տեխնիկական աշխատող: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում