ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլին մասնակցում է իր գործով դատական նիստին

Սաակաշվիլին մասնակցում է իր գործով դատական նիստին

Նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու՝ Նոյեմբերի 7-ի գործով հերթական դատական նիստը։ Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ Սաակաշվիլին ևս մասնակցում է նիստին, ինչը ողջունել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

Իրավիճակը քաղաքային դատարանի մոտ լարված է՝ գրում է Aliq.ge-ն: Առավոտից տեղում մոբիլիզացված են ՆԳՆ աշխատակիցներ, հատուկջոկատայիններ: Սաակաշվիլու աջակիցները հավաքվել են բողոքի ցույցի: Շատերը դիմադրել են իրավապահ մարմիններին, ինչի հետևանքով նրանց դեմ «պղպեղի սփրեյ» է կիրառվել: Կան վիրավորներ, նաև՝ բերման ենթարկվածներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է ցույցի կազմակերպիչներին, այդ թվում՝ քաղաքական առաջնորդներին, ակցիայի ժամանակ բռնություն թույլ չտալ ու ապահովել խաղաղ միջավայր՝ դատական գործընթացի համար:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին բռնությամբ ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի հանցավոր զավթման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում