ՄՄարիամ Մխիթարյան

COVID-19-ի նոր օջախ է հայտնաբերվել Չինաստանում՝ Ռուսաստանի հետ սահմանին

COVID-19-ի նոր օջախ է հայտնաբերվել Չինաստանում՝ Ռուսաստանի հետ սահմանին

Կիրակի Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի տարածման 41 նոր դեպք, որից 20-ը՝ Չինաստանի Ներքին Մոնղոլիայի հյուսիսային ինքնավար շրջանի Հուլունբուիր քաղաքային շրջանում, և մեկը՝ հարավարևմտյան Յուննան նահանգում, 20-ն էլ ներմուծվել է արտերկրից՝ հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Չինաստանի առողջապահության պետական ​​կոմիտեին։

Հուլունբուիրի տարածքում է գտնվում Չինաստանի և Ռուսաստանի միջև Մանջուրիա-Զաբայկալսկի սահմանային անցակետը, որը կարևոր դեր է խաղում երկու երկրների տարածաշրջանային համագործակցության և ռուս-չինական առևտրային փոխանակման գործում։

Հանգստյան օրերին Հուլունբուիրի իշխանությունները սահմանել են խիստ սահմանափակումներ. բնակիչներին արգելվում է լքել քաղաքը, դադարեցվել է հասարակական տրանսպորտը, փակվել են շուկաները և զվարճանքի հաստատությունները, ռեստորանները, սահմանափակվել են հանրային միջոցառումները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում