ՎՎարդուհի Հարությունյան

ԵԱՏՄ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 10-ին

ԵԱՏՄ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 10-ին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 10-ին՝ առցանց ռեժիմով: Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարատ Սիզդիկովը, փոխանցում է Sputnik գործակալությունը:

«Ձևաչափը, ամենայն հավանականությամբ, կլինի առցանց՝ պայմանավորված համաճարակաբանական իրավիճակով»,- ասել է փոխնախարարը:

Նշվում է, որ նիստի ընդունող քաղաքը կլինի Ալմաթին: Այս տարի ԵԱՏՄ նախագահող երկիրը Ղազախստանն է:

ԵԱՏՄ նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2021 թ. հոկտեմբերի 14-ին: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, նիստին մասնակցել են նաև ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի ղեկավարները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում