ՎՎարդուհի Հարությունյան

Շոտլանդիայում կերկարաձգվի քովիդ անձնագրերի գործողությունը՝ լոքդաունից խուսափելու համար

Շոտլանդիայում կերկարաձգվի քովիդ անձնագրերի գործողությունը՝ լոքդաունից խուսափելու համար

Շոտլանդիայում ընկերությունները պատրաստվում են քովիդ անձնագրերի շոտլանդական համակարգի գործողության երկարաձգմանը: Այն գործում է այս տարվա հոկտեմբերից: Առաջին նախարար Նիկոլա Սթերջենը նախազգուշացրել է, որ անհրաժեշտ են հավելյալ գործողություններ՝ Սուրբծննդյան տոների շրջանում լոքդաունից խուսափելու համար, փոխանցում է Reuters-ը:

Դեկտեմբերի 6-ից սկսած՝ թատրոններ, կինոթատրոններ և հանրային նշանակության այլ վայրեր մուտք գործելիս այցելուները պետք է ներկայացնեն պատվաստման հավաստագրեր: Կլինեն բացառություններ ժամերգությունների, հարսանիքների, հուղարկավորությունների մասնակիցների համար:

Կառավարությունը դիտարկում է անձնագրում ՊՇՌ թեստի բացասական արդյունքի վերաբերյալ տեղեկության ավելացման նպատակահարմարությունը: 

Շոտլանդիայում նոյեմբերի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի զգալի աճ է նկատվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում