ՄՄարիամ Մխիթարյան

Փախստականները ծնկի են իջել լեհ զինվորականների առաջ

Փախստականները ծնկի են իջել լեհ զինվորականների առաջ

SHOT Telegram ալիքը հրապարակել է տեսանյութ, որում միգրանտների ամբոխը շարվել է բելառուսական սահմանի երկայնքով և օգնություն խնդրել լեհ զինվորականներից։ Փախստականները ծնկի են իջել փշալարերի առջև՝ բղավելով «Օգնիր, օգնիր, Լեհաստան»։ Այլ գործողություն նրանք չեն ձեռնարկել։ Լեհական կողմից ուժայինները հետևել են իրավիճակին, ջրցան մեքենա են մոտեցրել սահմանին։

Նոյեմբերի 16-ին բելառուսա-լեհական սահմանին հավաքված անօրինական ներգաղթյալները փորձել են քանդել ցանկապատերը և քարեր, փայտեր ու այլ առարկաներ են նետել լեհ զինվորականների ուղղությամբ։ Ի պատասխան՝ Լեհաստանը կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և խլացուցիչ նռնակներ։ Միջադեպից տուժել են միգրանտներ, լրագրողներ ու զինվորականներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում