Ուկրաինան եւ Լուգանսկի աշխարհազորայինները փոխանակել են գերիներին

Ուկրաինան եւ Լուգանսկի աշխարհազորայինները փոխանակել են գերիներին

Վերջին երկու օրերին ուկրաինական բանակն ու Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետությունը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել են գերիներին: Չեզոք տարածքում ԵԱՀԿ միջնորդների ներկայությամբ անցկացված փոխանակման արդյունքում տուն է վերադարձել 154 ուկրաինացի զինվորական եւ 222 աշխարհազորային: Գերված ուկրաինացի զինվորներից ոք չի ցանկացել վերադառնալ:

Այս պահի դրությամբ Դոնբասում դեռեւս գերության մեջ է մոտ 500 ուկրաինացի զինվորական: Նախապես հայտարարվել էր, որ  Կիեւի հետ գերիներին կփոխանակի նաեւ Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունը, ինչը, սակայն, չի իրականացել:

Ուկրաինական իշխանությունները աշխարհազորայիններին  մեղադրել են գործընթացի ձգձգման մեջ: Ի պատասխան` Լուգանսկը հայտարարել է, որ փոխանակումը տեղի կունենա առաջիկա օրերին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում