ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը քննադատել է Ադրբեջանում լրագրողների հետապնդումը

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը քննադատել է Ադրբեջանում  լրագրողների հետապնդումը

Արեւմուտքը շարունակում է քննադատել Ադրբեջանին «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ծառայության փակման եւ աշխատակիցների նկատմամբ հետապնդումների կապակցությամբ:

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մամուլի եւ խոսքի ազատության հերթական սահմանափակման առթիվ եւ կոչ արել Բաքվին հավատարիմ մնալ իր ստանձնած միջազգային պարտավորություններին:

Պետքարտուղարությունը հատկապես անհանգստացած է շինծու քրեական գործի հարուցմամբ, որը ներկայացված է որպես ռադիոկայանի փակման պատրվակ: Ռադիոկայանի խմբագրի խոսքով՝ կատարվածը Ադրբեջանի տարրական հանձնառությունների աղաղակող խախտում է:

Տեսանյութը՝ շուտով

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում