ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայում բանկերի վրա հարձակումները 30 տարում նվազել են 95 տոկոսով

Գերմանիայում բանկերի վրա հարձակումները 30 տարում նվազել են 95 տոկոսով

Գերմանիայում բանկերի, խնայբանկերի և փոստային բաժանմունքների վրա հարձակումների թիվը վերջին երեք տասնամյակի ընթացքում նվազել է 95 տոկոսով: Քրեական գործերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ անցյալ տարի ֆինանսական հաստատությունների և փոստային բաժանմունքների վրա եղել է ընդամենը 80 հարձակում՝ 1993 թվականի 1623-ի դիմաց՝ գրում է DW-ն։

Ոստիկանությունը, բանկերը և ապահովագրողները նշում են այս երևույթի մի քանի պատճառ: Ըստ Գերմանիայի Դաշնային բանկի տվյալների՝ եթե ​​90-ականների կեսերին երկրում կար գրեթե 70 հազար բանկային մասնաճյուղ, 2020-ի վերջին դրանք մոտ 24 հազար էին: Այսինքն՝ կողոպտիչներն այսօր ընտրության ավելի քիչ հնարավորություն ունեն, քան նախկինում։ Որոշակի դեր է խաղացել նաև տեխնոլոգիական առաջընթացը, նվազել է կանխիկ գումարի նշանակությունը:

Բացի դրանից՝ բանկերը զգալիորեն բարելավել են անվտանգության միջոցները, բացահայտվում է հանցագործությունների մեծ մասը: Այսպիսով, հանցագործները չափազանց մեծ ռիսկի են դիմում։ 2020 թվականին, օրինակ, ոստիկանությանը հաջողվել է բացահայտել բանկերի վրա հարձակումների գրեթե 80 տոկոսը, իսկ 2019 թվականին՝ ավելի քան 90 տոկոսը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում