ՄՄարիամ Մխիթարյան

Պայթյուն Լիվերպուլի հիվանդանոցի մոտ

Պայթյուն Լիվերպուլի հիվանդանոցի մոտ

Լիվերպուլում՝ Եվրոպայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամենամեծ կլինիկայի մոտ, կայանած մեքենայում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է։ Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի առնչությամբ երեք մարդ է ձերբակալվել: Իրավապահները դիտարկում են տեղի ունեցածի հնարավոր վարկածները, այդ թվում՝ ահաբեկչության տարբերակը՝ գրում է BBC-ն:

Ենթադրվում է, որ պայթյունի պահին մահացած տղամարդը եղել է տաքսիում։ Մեքենայի վարորդը հոսպիտալացվել է, նրա վիճակը կայուն է։

Իրավապահ մարմինները դեռ չեն նշում սպանվածի անունը, ինչպես նաև ձերբակալվածների անուններն ու հարձակման ենթադրյալ դրդապատճառները։ Հայտնի է միայն, որ երեք ձերբակալվածները 21, 26 և 29 տարեկան տղամարդիկ են։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում