ՄՄարիամ Մխիթարյան

Հարավային Կորեան չեղարկել է Թուրքիայի հետ ռազմական գործակցության պայմանագիրը

Հարավային Կորեան չեղարկել է Թուրքիայի հետ ռազմական գործակցության պայմանագիրը

Ըստ Defense News-ի՝ չեղարկվել է թուրքական BMC և հարավկորեական Doosan and S&T Dynamics ընկերությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը։

2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան և Հարավային Կորեան ստորագրել էին համաձայնագիր՝ ըստ որի, հարավկորեական երկու ընկերություններ թուրքական «Ալթայ» տանկերի համար պետք է մատակարարեին շարժիչներ և փոխանցման մեխանիզմներ: Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և հարավկորեացի նախարար Կանգ Յուն Հոյի հանդիպման ժամանակ ստորագրված համաձայնագիրը չեղարկվել է։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:

Թուրքական ընկերությունից հայտնել են, որ համատեղ արտադրության տարբերակը չի հաստատվել այնպես, ինչպես նախատեսված էր: Այժմ համաձայնություն է ձեռք բերվել կորեական արտադրության մարտկոցներ գնելու մասին: Ընկերության անանուն աղբյուրը  հայտարարության մեջ նշել է.

«Մեզ մտահոգում է, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Հարավային Կորեայի վրա, որպեսզի չխրախուսի տանկի շարժիչների տեխնոլոգիաների փոխանցումը Թուրքիային»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում