ՄՄարի Կոստանյան

Սուբվենցիոն ծրագրով Օհանավան համայնքում հուշապուրակ է կառուցվում

Սուբվենցիոն ծրագրով Օհանավան համայնքում հուշապուրակ է կառուցվում

2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի կենտրոնում հուշապուրակ է կառուցվում: Տեղադրվել են նստարաններ, կառուցվել է տաղավար, անհրաժեշտ հատվածներն ասֆալտապատվել են:

 

Պուրակն է՛լ ավելի գրավիչ դարձնելու համար առաջիկայում նաև կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ կիրականացվեն: Ծրագրի արժեքը 20 միլիոն 572 հազար դրամ է, որի 30 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70 %-ը կներդնի համայնքը:

 

Համայնքի բնակիչների հանգանակությամբ և համայնքապետարանի միջոցնելով էլ պուրակում Արցախյան պատերազմում զոհված օհանավանցիների հիշատակը հավերժացնող հուշակոթող է տեղադրվում:

 

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում