ՄՄարիամ Մխիթարյան

Պատվաստմանը դեմ արտահայտվող հայտնի բժիշկը մահացել է կորոնավիրուսից

Պատվաստմանը դեմ արտահայտվող հայտնի բժիշկը մահացել է կորոնավիրուսից

Հոմեոպաթ բժիշկ Յուրի Պոպովը, որը Չելյաբինսկում սեփական կլինիկան էր ղեկավարում և դեմ էր պատվաստմանը, մահացել է կորոնավիրուսային վարակից։ Այս մասին life.ru-ին հայտնել է նրա գործընկեր Նատալյա Շչեկոլդինան։

«Հիմա շատերը հարցնում են, թե ինչպես եղավ, ինչո՞ւ նա չկարողացավ փրկել իրեն: Յուրի Պոպովը հոմեոպաթ էր և հետազոտող, նա ցանկանում էր հաղթել այս անհայտ հիվանդությանը, բայց միշտ ավելի դժվար է ինքդ քեզ բուժելը»,- ասել է բժշկի գործընկերը։

Յուրի Պոպովը 59 տարեկան էր։ Նա մարդկանց կորոնավիրուսից բուժում էր հոմեոպաթիկ միջոցներով։ Բժիշկը դեմ էր հակաքովիդային պատվաստումներին և դիմակների պարտադիր կրմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում