Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ատոմակայանից հետո Թուրքիան մտադիր է իրականացնել երկրորդ և երրորդ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Մենք նախատեսում ենք 2023թ. շահագործման հանձնել «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը, որից հետո արագ կսկսենք նախապատրաստվել երկրորդ և նույնիսկ երրորդ ատոմակայանի կառուցմանը։ Մենք ձգտում ենք մեր երկիրը ապահովել ատոմային էներգիայով»,- ընդգծել է Էրդողանը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Սոչիում սեպտեմբերին կայացած բանակցությունների ընթացքում նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը քննարկել են «Աքքույու» ատոմակայանի և նոր բլոկների կառուցման հնարավորությունը:










