ԳԳևորգ Թոսունյան

Կարմիրգյուղում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ

Կարմիրգյուղում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։

Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում են համայնքի Ազատության փողոցի 1-ին նրբանցքը, Գայի, Սերգո Ավետիսյան, Կարեն Դեմիրճյան, Զոհրաբ Շհոյան փողոցները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։

Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1715 գծամետր, մակերեսը՝ 10 հազար 84 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի 3-ից և կավարտվեն եռամսյա ժամկետում։ Նոյեմբերի 3-ի դրությամբ ծրագիրն իրականացված է մոտ 50 տոկոսով։

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ջրահեռացման համակարգ է կառուցվում Զոհրաբ Շհոյան, Ազատության, Գայի, Կարեն Դեմիրճյան, Սերգո Ավետիսյան և 1-ին փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 906 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։

Ջրահեռացման համակարգի ընդհանուր երկարությունը կազմում է 1830 մետր։ Այն կառուցվում է երկաթբետոնյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով։ Նոյեմբերի 5-ի դրությամբ շինարարությունն ավարտված է մոտ 80 տոկոսով։

Սուբվենցիոն երրորդ ծրագրով լուսավորության ցանց է կառուցվում Կարմիրգյուղի Ազատություն փողոցի 1-ին և 3-րդ նրբանցքներում, Հ․Շիրազ, Պ․Սևակ, Դ․Կանայան, Հ․ Թումանյան, Մարշալ Բաբաջանյան, Ե․Չարենց, Զոհրաբ Շհոյան փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 22 միլիոն 536 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։

Լուսավորության ցանցը կառուցվել է շուրջ 5 կիլոմետր երկարությամբ, տեղադրվել է 165 լուսատու։ Նոյեմբերի 5-ի դրությամբ՝ շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում