ԼԼարա Մանուկյան

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

Հոկտեմբերի 30-ին Գորիսի համայնքային ոստիկաններն ու պարեկապահակային ծառայության դասակի ոստիկանները հերթական շրջայցի ժամանակ ստուգել են Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի 56-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Պարզվել է, որ նա մեկ շաբաթ առաջ Բարձրավան գյուղի հարակից անտառում կաղնի և բոխի էր ապօրինի հատել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում