ՄՄարիամ Մխիթարյան

Քրեական գործ 30 մարդու նկատմամբ՝ Էրդողանին մահ ցանկանալու համար

Քրեական գործ 30 մարդու նկատմամբ՝ Էրդողանին մահ ցանկանալու համար

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը քրեական գործեր է հարուցել 30 անձի նկատմամբ, որոնք համացանցում նախագահ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ են տարածել՝ հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալով՝ գրառումներում մահ են ցանկացել պետության ղեկավարին։ Թուրքիայի իշխանությունները Թվիթերում հայտնաբերել են նմանատիպ հրապարակումների 30 հեղինակի և նրանց մեղադրել ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և նախագահին վիրավորելու համար։ Եթե օգտատերերը ​​մեղավոր ճանաչվեն, նրանց կսպառնա ազատազրկում։

Թուրքիայում 9 տարվա ընթացքում նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատական գործերն աճել են 9 հազար տոկոսով։

Ըստ AP-ի՝ նմանատիպ գրառումները տարածվել են համացանցում՝ 67-ամյա Էրդողանի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին։

Ermenihaber-ն էլ նշել է, որ «նախագահին վիրավորելու» մեղադրանքով դատական գործերը՝ դրանց քանակի և բնույթի վերաբերյալ քննարկումները, թուրքական հասարակությունում կրկին օրակարգ մտան, երբ քրեական գործ հարուցվեց Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեք շրջանում ապրող 96-ամյա Ալիյե Յաբանսուի դեմ։

Դատախազության մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ ծեր կինը «Թուրքիայի Հանրապետության նախագահի պատիվը և արժանապատվությունը վիրավորող խոսքեր է ասել»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում