ՄՄարիամ Մխիթարյան

Դժբախտ դեպք Շվեդիայում՝ ABBA-ի համերգի ժամանակ

Դժբախտ դեպք Շվեդիայում՝ ABBA-ի համերգի ժամանակ

Շվեդիայում ABBA խմբի համերգի մեկնարկից 30 րոպե առաջ Uppsala Konsert & Kongres համերգասրահի ճեմասրահի յոթերորդ հարկից տղամարդ է ընկել երկու մարդու վրա՝ հայտնում է BBC News-ը։

«Յոթերորդ հարկից ընկնելով՝ 80-ն անց տղամարդը տեղում մահացել է, ևս մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։ Տուժել է նաև մի կին, որի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

Միջադեպի պատճառով ABBA խմբի լեգենդար երաժիշտներ Բյորն Ուլվեուսի և Բենի Անդերսենի մեծարման համերգի կազմակերպիչները հայտարարել են այն չեղարկելու մասին։

Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, թե ինքնասպանության փորձ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում