ՄՄարիամ Մխիթարյան

Ողբերգական դեպք՝ ուսումնական վարժանքների ժամանակ

Ողբերգական դեպք՝ ուսումնական վարժանքների ժամանակ

Բրազիլիայում փրկարարական խմբի ինը անդամ զոհվել է ուսումնամարզական վարժանքների ժամանակ քարանձավի փլուզման հետևանքով՝ հայտնում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ վարժանքներին ընդհանուր առմամբ մասնակցել է 27 մարդ։

Գործողությունների ժամանակ փլուզվել է քարանձավի մի մասը, ինչի հետևանքով 16 մարդ արգելափակվել է:

Սան Պաուլոյի հրշեջ վարչությունից հայտնել են, որ ինը մարդու կյանք չեն կարողացել փրկել, մեկը հոսպիտալացվել է թեթև վնասվածքներով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում