ՄՄարիամ Մխիթարյան

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունել է ԱՄՆ նախագահ Բայդենին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունել է ԱՄՆ նախագահ Բայդենին

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ուրբաթ ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և  առաջին տիկին Ջիլ Բայդենին։ Լրագրողներին հայտնի է դարձել, որ զրույցը Առաքելական պալատի գրադարանում տևել է ռեկորդային՝ 1 ժամ 15 րոպե, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշում են տեղական դիտորդները, Հովվապետի նախորդ հանդիպումները ԱՄՆ նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի հետ տևել են, համապատասխանաբար, 50 րոպե և 30 րոպեից մի փոքր ավելի։

«Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են մոլորակի պաշտպանությանը, սանիտարական անվտանգության ամրապնդմանն ու համաճարակի դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերը, ինչպես նաև քննարկել են փախստականների և ներգաղթյալների օգնության խնդիրը, միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ քաղաքական երկխոսության միջոցով խաղաղության խթանման թեման։

Հինգշաբթի լրագրողական շրջանակներին վրդովեցրել է հանդիպման պաշտոնական մասի ուղիղ հեռարձակումը չեղարկելու Վատիկանի որոշումը։ Ձեռքսեղմման և ողջույնի փոխանակման պահերը նկարահանել է Վատիկանի պաշտոնական օպերատորներից մեկը, այնուհետև բաժանվել հեռուստաընկերություններին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում