ՄՄարիա Գաբրիելյան

Հավաստագրերի փոխճանաչելիությունը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության հաստատած պատվաստանյութերի դեպքում. ՀՀ ԱԳՆ

Հավաստագրերի փոխճանաչելիությունը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության հաստատած պատվաստանյութերի դեպքում. ՀՀ ԱԳՆ

2021 թ․ հոկտեմբերի 28-ին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հաստատվում է Հայաստանի կողմից տրամադրվող COVID-19 համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի համարժեքությունն ԵՄ կողմից տրամադրվող EU Digital COVID հավաստագրին։

 

Այսպիսով՝ Հայաստանը միանում է Եվրոպական միության EU Digital COVID Certificate  համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։

 

«Նշենք, որ EU Digital COVID Certificate համակարգին այս պահի դրությամբ միացած է 45 պետություն։
 
Ընդգծենք նաև, որ հավաստագրերի փոխճանաչելիության սկզբունքը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու դեպքում (հաստատված պատվաստանյութերի ցանկը)»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում