ՄՄարիամ Մխիթարյան

Մոլդովան կարող է հայտնվել գազային ճգնաժամի մեջ

Մոլդովան կարող է հայտնվել գազային ճգնաժամի մեջ

«Գազպրոմը» կարող է նոյեմբերի 1-ից դադարեցնել գազի մատակարարումները Մոլդովա, հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարվել՝ գրում է ТАСС-ը:

«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտնել է, որ Մոլդովայի պարտքը կազմում է 433 մլն դոլար, իսկ հաշվի առնելով վճարումների ուշացումը՝ 709 մլն դոլար։ Եթե ​​նոր պայմանագիր չկնքվի, «Գազպրոմը» կդադարեցնի գազի մատակարարումն այդ հանրապետություն: Հոկտեմբերի 22-ից էներգետիկ ճգնաժամի պատճառով Մոլդովայում մտցվել է արտակարգ դրություն:

«Գազպրոմը» գազի մատակարարումների հնարավոր դադարեցման մեղքն ամբողջությամբ դնում է մոլդովական կողմի վրա:

Կուպրիյանովը միաժամանակ նշել է, որ Մոլդովան չի ճանաչում կուտակված պարտքի գումարը, իսկ «Գազպրոմը» պատրաստ է երկարաձգել գազի մատակարարման պայմանագիրը պարտքի մարումից հետո միայն։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ներկա իրավիճակում չկա քաղաքական բաղադրիչ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում