ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը գերձայնային զենքով զիջում է Ռուսաստանին ու Չինաստանին. Պենտագոնի պաշտոնյաներ

ԱՄՆ-ը գերձայնային զենքով զիջում է Ռուսաստանին ու Չինաստանին. Պենտագոնի պաշտոնյաներ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է երեք հրթիռների արձակման մասին, որի ժամանակ փորձարկվել են գերձայնային զենք ստեղծելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները: Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի հրապարակվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կայքում՝ գրում է ՏԱՍՍ-ը:

Պենտագոնի պաշտոնյաները բազմիցս խոստովանել են, որ գերձայնային զենքի արտադրության հարցում ԱՄՆ-ը հետ է մնացել Ռուսաստանից և Չինաստանից: 2019 թվականի դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ Ռուսաստանը, պատմության մեջ առաջին անգամ, առաջատար զենքերի, այդ թվում՝ գերձայնային զենքերի մշակման առումով, առաջ է անցել այլ երկրներից:

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ խոստովանեց, որ իրեն մտահոգում են Չինաստանում փորձարկվող գերձայնային հրթիռները: Հոկտեմբերի 16-ին բրիտանական Financial Times թերթը հաղորդեց, որ Չինաստանը օգոստոսին հրթիռակրի օգնությամբ գործարկել է գերձայնային թռչող սարք, որն ի վիճակի է կրել միջուկային զենք:

Փորձարկումը, ինչպես նշվում է հրապարակման մեջ, ուժեղ տպավորություն է թողել Պենտագոնի վրա, քանի որ այն անսպասելիորեն ցուցադրել է Չինաստանի նշանակալի հաջողությունը գերձայնային զենքի մշակման հարցում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում