ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան ընդգրկվել է փողերի լվացման մոխրագույն ցուցակում

Թուրքիան ընդգրկվել է փողերի լվացման մոխրագույն ցուցակում

Փողերի լվացման դեմ ֆինանսական միջոցներ մշակող խումբը Թուրքիային ընդգրկել է գորշ ցուցակում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ անբավարար արդյունավետ պայքարի պատճառով: Անկարան այդ որոշումը համարել է անարդար: Այդ մասին ասված է Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի տարածած հայտարարության մեջ:

Խմբի նախագահ Մարկուս Պլեյերը նշել է, որ 2019 թվականից ի վեր Թուրքիան «որոշակի առաջընթաց է գրանցել» այս ոլորտում, սակայն «լուրջ խնդիրներ դեռ կան»: Սրանով նա արդարացրել է Թուրքիայի ընդգրկումը «սև ցուցակում»՝ հաղորդում է Agence France-Presse-ը: Նրա խոսքով՝ դա կարող է վատթարացնել երկրի հեղինակությունը և բացասաբար անդրադառնալ օտարերկրյա ներդրումների ծավալի վրա:

Բացի Թուրքիայից՝ ցուցակում են հայտնվել նաև Պակիստանը, Հորդանանը և Մալին, իսկ Բոտսվանան և Մավրիկիան հանվել են ցուցակից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում