ՄՄարիամ Մխիթարյան

Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը. Զախարովա

Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը:

«Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ղեկավար Մարտին Գրիֆիտսի հետ: Նախատեսվում է քննարկել ՄԱԿ-ի գծով մարդասիրական օգնության տրամադրման հարցերը Սիրիայում, Աֆղանստանում, Եմենում, Եթովպիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Զախարովան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում