ԱԱննա Ավետիսյան

Արգավանդ համայնքում ավարտվել են մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով նախատեսված աշխատանքները

Արգավանդ համայնքում ավարտվել են մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով նախատեսված աշխատանքները

Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով բարելավվել է Արգավանդ համայնքի խմելաջրի համակարգը, հիմնանորոգվել է մշակույթի տան տանիքը, փոխվել են պատուհանները: Ծրագրի շրջանակում խմելաջրի ջրագիծ է անցկացվել 12-րդ և 22-րդ փողոցներում՝ 30 տնտեսություն ապահովելով մշտական և որակյալ ջրով:

 

Ծրագրի մյուս բաղադրիչով էլ երկարատև և անվտանգ շահագործում է ապահովվել 1970-ականներին կառուցված մշակույթի տան համար, որտեղ տեղակայված են նաև համայնքապետարանը, հանդիսությունների սրահն ու մարզադահլիճը:

 

Արգավանդում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով այս տարի իրականացվել են նաև ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի 575 մ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ` 200 տնտեսության տնամերձ հողատարածքները մշակելու լիարժեք հնարավորություն տալով:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում