ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանում հինգ մուսուլման հոգևորական է ձերբակալվել

Ադրբեջանում հինգ մուսուլման հոգևորական է ձերբակալվել

Ադրբեջանում ձերբակալվել են հինգ մուսուլման հոգևոր առաջնորդներ, որոնք «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» հասարակական միավորման անդամներ էին և միաժամանակ համագործակցել են Maide ինտերնետային պարբերականի հետ:

Պետական ​​անվտանգության ծառայությունը նրանց բերման է ենթարկել և խուզարկություններ  իրականացրել նրանց տներում, առգրավել համակարգիչներ ու հեռախոսներ:

Բոլոր ձերբակալվածները շիաներ են, ինչը հաստատում է, որ Ալիևի ռեժիմը հաշվեհարդար է տեսնում իրանամետ շրջանակների հետ:

Նշենք, որ խմբի անդամներից Սարդար Բաբաևը, լինելով Մասալլի մզկիթի իմամ-ջուման, ձերբակալվել էր դեռևս 2017 թվականին և դատապարտվել երեք տարվա ազատազրկման՝ կրոնական արարողություններ անցկացնելու պահանջները խախտելու մեղադրանքով: Իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ են ճանաչել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում