ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուս-Ֆրանսիա դիվանագիտական հակասությունը շարունակվում է

Բելառուս-Ֆրանսիա դիվանագիտական հակասությունը շարունակվում է

Մինսկում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Լակոստի հարկադրված հեռացումը Բելառուսից Փարիզի վրդովմունքն է առաջացրել՝ տեղեկացնում է Euronews-ը:

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Բելառուսի իշխանության այս քայլը անհիմն է, և Ֆրանսիայի իշխանությունները համաչափ միջոցներ են ձեռնարկել Փարիզում Բելառուսի դիվանագիտական ​​ներկայացուցչության նկատմամբ՝ այդ մասին տեղեկացնելով Մինսկին:

Դիվանագիտական ​​սկանդալի պատճառը Բելառուսում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Նիկոլա դե Լակոստի պահվածքն է: Նա իր հավատարմագրերը չի ներկայացրել նախագահ Լուկաշենկոյին, իսկ դրանց կրկնօրինակը հանձնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյին:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն բացատրել է, որ «2020 թվականի օգոստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների օրինականությունը չճանաչելու եվրոպական ընդհանուր դիրքորոշման համաձայն՝ Ֆրանսիայի դեսպանն իր հավատարմագրերը չի հանձնել Ալեքսանդր Լուկաշենկոյին: Դրանց պատճենները, դիվանագիտական ​​կանոններին համապատասխան, հանձնվել են միայն Բելառուսի արտգործնախարարությանը»:

Միաժամանակ նշվում է, որ Մինսկում Ֆրանսիայի դեսպանատան գործունեությունը չի դադարեցվելու:

Փարիզում Բելառուսի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավար Իգոր Ֆիսենկոն էլ հետ է կանչվել Մինսկ՝ խորհրդակցությունների համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում