ՄՄարիամ Մխիթարյան

Ալբանիայում ռուս զբոսաշրջիկների մահվան հիմնական վարկածը քլորից թունավորումն է

Ալբանիայում ռուս զբոսաշրջիկների մահվան հիմնական վարկածը քլորից թունավորումն է

Ռուսաստանցի չորս զբոսաշրջիկ, որոնց մահացած են գտել Ալբանիայի Կավայա շրջանի Կերրետ առողջարանային «Գլորիա» հյուրանոցի շոգեբաղնիքում, կարող էին թունավորվել քլորից: Սա է ոստիկանության հիմնական վարկածը՝ հայտնում է Albania Daily-ն:

Հյուրանոցի աշխատակիցը ոստիկաններին հայտնել է, որ զբոսաշրջիկները խնդրել են իրենց թույլ տալ մտնել լողավազան, որը մեկ շաբաթով փակ էր այն քլորով մաքրելու պատճառով: Պարզվել է, որ մահացածները 31-58 տարեկան երկու տղամարդ և երկու կին են:

Տիրանայում Ռուսաստանի դեսպանատունը անհիմն և վիրավորական է համարել լուրերն այն մասին, որ մահացած ռուս զբոսաշրջիկները գտնվել են ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ՝ հայտնում է РИА Новости-ն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում