Դոն Պեդրոյի ֆիասկոն. Խավիարասեր խորհրդարանականին դժվար օրեր են սպասում

Դոն Պեդրոյի ֆիասկոն. Խավիարասեր խորհրդարանականին դժվար օրեր են սպասում

Ստրասբուրգում խավիարային դիվանագիտության ծանր հրետանին կազմաքանդվում է: Իսպանացի դոն Պեդրոն, նույն ինքը՝ Ագրամունտը ծանր օրեր է ապրում: ԵԽԽՎ պատվիրակները աջից ու ձախից շարունակում են ճնշումներ գործադրել իսպանացի խորհրդարանականի վրա, որպեսզի նա թողնի Վեհաժողովի նախագահի պաշտոնը:

Եվրոպայում, ալիևյան ռեժիմի խոսափողն ու փաստաբանը դարձած գործիչը, փորձված աղվեսի պես, երկու ոտքով է թակարդն ընկել: Ագրամունտը, որը տևական ժամանակ անպատիժ լոբբինգ էր անում Ադրբեջանի օգտին ու ամենահանդուգն ձևով փորձում լռեցնել հայկական ձայնը, եվրոպական կարեւոր ատյանում, սայթաքեց Սիրիայում: Արևմուտքի սիրիական դիրքորոշմանը հակառակ, նա այցելեց Բաշար ալ Ասադին: Քաղաքական կոռուպցիայի այս հերոսին Ստրասբուրգում և հայրենի Իսպանիայում նորից մեղադրում են իր քաղաքական զորակցությունը վաճառելու, ժողովրդավարական Եվրոպային խայտառակելու համար: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում