ԱԱննա Ավետիսյան

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ շարունակում է պայքարը

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ շարունակում է պայքարը

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության երրորդ մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցչից 3-ը շարունակում է պայքարը։

Տպավորիչ հաղթանակ է տոնել 51 կգ Հենրիկ Սահակյանը, որն առավելության է հասել հունգարացի Դոմինիկ Էնիկեսի նկատմամբ։ Բարձրահասակ մրցակցի հետ պայքարում մեր մարզիկը 3 անգամ նոկդաունի է ենթարկել նրան ու հաղթել ժամանակից շուտ։

63 կգ քաշային Սոնա Հարությունյանը, իր հերթին, հաղթանակ է տոնել Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Թառա Բոստաջուկի նկատմամբ, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանի մրցակիցը ռինգ դուրս չի եկել, և հաղթանակը շնորհվել է մեր մարզուհուն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում