ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսթավիի բանտերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

Ռուսթավիի բանտերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում, որի հարևանությամբ՝ թիվ 12 ՔԿՀ-ում է գտնվում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, նախօրեին բռնկված հրդեհի հետևանքով երկու դատապարտյալ է մահացել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով արդարադատության նախարարությանը։

Դեպքը տեղի է ունեցել բանտի խոհանոցում՝ ժամը 14:20-ի սահմաններում։ Տեղում աշխատել է 11 հրշեջ մեքենա:

Միաժամանակ, հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքել է այն տեղեկությունները, թե իբր բանտում խռովություն է սկսվել, և բանտարկյալները կողպել են պահակներին: «Սա սուտ է և կեղտոտ ապատեղեկատվական արշավի մի մասը, որի նպատակն է հարձակվել պետական ​​կառույցների վրա ու մոլորեցնել հասարակությանը», - ասվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում