ԳԳայանե Թամամյան

Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքում ընթանում են արոտների բարեկարգման աշխատանքներ

Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքում ընթանում են արոտների բարեկարգման աշխատանքներ
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները՝ նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի գլխավորությամբ, անասնաբուծության կանոնակարգում և արոտների կառավարում ծրագրի շրջանակում եղել են Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքում, որտեղ վերջերս իրականացվել են 10,5 հեկտար արոտների և 480 մետր միջդաշտային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ:
 
«Նշված մակերեսի վրա հնարավոր կլինի լիարժեք բարեկարգված պայմաններում արածեցնել համայնքում առկա շուրջ 170 գլուխ անասուններին: Կարևոր է, որ բարեկարգ արոտները կանոնակարգված անասնաբուծության մեր տեսլականի որոշիչ տարրերից մեկն են ու անասունների մթերատվության բարձրացման գրավականը»,- նշել է Տ. Առստամյանը:
 
Ծրագիրը շարունակվում է հանրապետության այլ համայնքներում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում