Եթե եղանակը թույլ տա, Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավն այսօր կուղևորվի տիեզերք: Նավում կլինի չորս ուղևոր, այդ թվում՝ կանադացի դերասան Ուիլյամ Շատները:
90-ամյա դերասանը կդառնա պատմության ամենատարեց տիեզերագնացը: Twitter-ում նա գրել է, որ թռիչքի մյուս մասնակիցների հետ մարզումներն ավարտվել են, և բոլորը պատրաստ են ուղևորությանը: «Տիեզերական» զբոսաշրջիկներն ուղեծրում կմնան մոտ 10 րոպե՝ տեղեկացնում է Interfax-ը:
Ջեֆ Բեզոսն այն մի քանի միլիարդատերերից է, որոնք փորձում են ձևավորել տիեզերք զբոսաշրջության շուկան: Հուլիսի 20-ին գործարարը հաջողությամբ թռավ տիեզերք: Նրանից առաջ երկրագնդից դուրս ուղևորություն կատարեց մեկ այլ ձեռնարկատեր՝ Virgin Galactic-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը:










