ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում ձերբակալվել են Չեչնիայի քաղաքացիներ

Թուրքիայում ձերբակալվել են Չեչնիայի քաղաքացիներ

Թուրքիայում Ստամբուլի և Անթալիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են ռուսաստանցի վեց տղանարդու, բոլորը՝ Չեչնիայի քաղաքացիներ: Նրանց ներկայացվել են լրտեսության և օտարերկրացիների վրա հարձակում կազմակերպելու մեղադրանքներ՝ տեղեկացնում է Interfax-ը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ռուսաստանցիների կալանավորման վերաբերյալ հրապարակումները: Պատասխանելով լրագրողների հարցին՝ նա ասել է. «Մենք այդ մասին ոչինչ չգիտենք: Ես ոչինչ չեմ կարող ասել»:

Ըստ թուրքական աղբյուրների տեղեկությունների՝ խուզարկման ժամանակ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք, ինչպես նաև ռուսական անձնագրեր: Հետաքննությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում