ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Christian Dior-ի ստեղծագործական տնօրեն

Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Christian Dior-ի ստեղծագործական տնօրեն

Հայազգի Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է ֆրանսիական հայտնի Christian Dior Parfums-ի ստեղծագործական տնօրեն: Այս մասին Քուրքջյանը տեղեկացրել է Instagram-ի իր էջում:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Christian Dior Parfums-ին՝ Օծանելիքի տանը, որն ունի ոգեշնչող պատմություն և ստեղծագործական ոգի՝ վստահորեն շարժվող դեպի ապագա: Ես այսօր անհամբերությամբ սպասում եմ այս գործում իմ անուշաբույր գործերի տեսլականը ներդնելուն»,- նշել է Քուրքջյանը:

Նա երախտագիտության խոսքեր է հայտնել իրեն վստահված պատասխանատու աշխատանքի համար, ինչպես նաև նշել է, որ շնորհակալ է իր ընտանիքին, ընկերներին ու հարազատներին՝ ցուցաբերված մեծ աջակցության համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում