ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը մեկնաբանել է գազային ճգնաժամը Եվրոպայում

Պուտինը մեկնաբանել է գազային ճգնաժամը Եվրոպայում

Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1900 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Եվրոպական էներգետիկ շուկայում տիրող իրավիճակը վկայում է, որ էներգետիկ ոլորտում չմտածված գործողությունները հղի են անհավասարակշռությամբ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչպես գիտեք, էներգետիկայի համաշխարհային շուկան չի հանդուրժում իրարանցում և խարխափումներ, ներդրումային ծրագրերն այստեղ երկարաժամկետ են: Հետևաբար կտրուկ, չմտածված գործողությունները կարող են հանգեցնել և, դատելով շուկայի ներկա վիճակից, արդեն հանգեցրել են լուրջ անհավասարակշիռ վիճակի, ինչը մենք այժմ տեսնում ենք եվրոպական էներգետիկ շուկայում»:

Ըստ Պուտինի, գազի ճգնաժամի առաջացման մյուս գործոնը քամու էներգիայի արտադրության կրճատումն է շոգի և առանց քամիների եղանակի պատճառով, հայտնում է РИА Новости-ն:

«Պետք է հաշվի առնել, որ վերջին տասը տարվա ընթացքում Եվրոպայում էներգետիկ բալանսը կտրուկ փոխվել է: Տարածաշրջանի շատ երկրներ հրաժարվել են ածուխի և ատոմակայանների շահագործումից՝ հօգուտ եղանակից կախված քամու էներգիայի»,- ավելացրել է նախագահը:

Եվրոպայում գազի ճգնաժամի պատճառներից մեկն էլ, ըստ Ռուսաստանի նախագահի, Եվրահանձնաժողովի թույլ տված սխալն է: Պուտինը սխալ է համարել գազի երկարաժամկետ պայմանագրերի կրճատման ԵՀ կուրսը:

Նա միաժամանակ վստահեցրել է, որ Ռուսաստանը կապ չունի Եվրոպայում ստեղծված գազային ճգնաժամի հետ: «Ռուսաստանը միշտ եղել և մնում է իր սպառողների համար գազի հուսալի մատակարար ամբողջ աշխարհում՝ ինչպես Ասիայում, այնպես էլ Եվրոպայում: Միշտ ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում