ՄՄարիամ Մխիթարյան

Ցուկերբերգը հերքում է, որ Facebook-ը վնասում է երեխաներին

Ցուկերբերգը հերքում է, որ Facebook-ը վնասում է երեխաներին

Facebook-ի արտադրանքի նախկին մենեջեր Ֆրենսիս Հաուգենը Սենատի լսումների ժամանակ կոշտ քննադատել է ընկերությանը՝ ասելով, որ դրա արտադրանքը վնասում է երեխաներին, հրահրում տարաձայնություններ և սպառնում ժողովրդավարությանը՝ գրում է BBC-ն:

Սենատորների առջև ունեցած ելույթում Հաուգենը, մասնավորապես, քննադատել է անձամբ Ցուկերբերգին՝ ասելով, որ Facebook-ի հիմնադիրն ընկերությունում ունի անսահմանափակ իշխանություն, և «ոչ ոք չի կարող նրան պատասխանատվության ենթարկել»:

Facebook-ի հիմնադիրը հերքել է նախկին աշխատակցի մեղադրանքներն այն մասին, որ ընկերությունը շահույթը բարձր է դասում օգտվողների անվտանգությունից ու շահերից: «Մեղադրանքների հիմքում այն ​​գաղափարն է, որ մենք շահույթն առաջնային ենք համարում, բայց դա ճիշտ չէ: Մենք խորապես մտահոգված ենք մարդկանց անվտանգության, բարեկեցության և հոգեկան առողջության խնդիրներով»,- գրել է Ցուկերբերգը ընկերության շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ գրառման մեջ:

Ֆրենսիս Հաուգենը 2019 թվականին Facebook-ից հեռացվելուց հետո սկսել է անանուն բողոքներ ներկայացնել ընկերության դեմ, լրատվամիջոցներին է ներկայացրել ներքին փաստաթղթեր, որոնք պատճենել է աշխատանքի ընթացքում:

Հաուգենի ելույթը կայացել է Facebook-ի խափանումից մեկ օր անց, որի արդյունքում ամբողջ աշխարհի օգտատերերը չէին կարողանում օգտվել ընկերությանը պատկանող սոցիալական ցանցերից և մեսենջերներից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում