ԱԱննա Ավետիսյան

ՔՏՀԱ տեսչական մարմինը Նոր Նորք վարչական շրջանում 6 խախտում է հայտնաբերել

ՔՏՀԱ տեսչական մարմինը Նոր Նորք վարչական շրջանում 6 խախտում է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 30-ին համատեղ դիտարկել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։ 

Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 38 տրանսպորտային միջոց։ 

Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 6 խախտում է հայտնաբերել։ Դիմակ չկրելու խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Հանրային տրանսպորտի նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում