ԱԱրևիկ Աբելյան

Շենգավիթի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

Շենգավիթի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 26-ին,  ժամը 21.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 31-ամյա  տղամարդը հայտնել է, որ վնասվածքն ստացել է Արցախի պողոտայում:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արտաշատի խճուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Նուբարաշեն թաղամասի բնակիչ, 29-ամյա երիտասարդը:

Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում