ՄՄարիամ Մխիթարյան

Լարվածություն Սիրիայում Էրդողան-Պուտին հանդիպումից առաջ

Լարվածություն Սիրիայում Էրդողան-Պուտին հանդիպումից առաջ

Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Ռուսաստանն ավելացրել է օդային հարվածների թիվը Սիրիայում՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող հյուսիսարևմտյան շրջաններում, Թուրքիան էլ սկսել է զորքեր տեղափոխել այդ տարածքում։

Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Թայիփ Էրդողանի սպասվելիք հանդիպումից երեք օր առաջ ռուսական կողմը սկսել է թիրախավորել Աֆրինի շրջակայքի գյուղերը, ռուսական կողմի հարվածներն Իդլիբի շրջանից ձգվում են մինչև Հալեպի հյուսիս։

Միաժամանակ հաղորդվում է, որ Թուրքիան վերջին երկու շաբաթվա ընթացքում մեծաթիվ զորք, զրահատեխնիկա և սպառազինություն է ուղարկել շրջան՝ ցույց տալով հնարավոր հարձակումներին հակազդելու իր վճռականությունը։ Թուրքիային պատկանող ռազմական շարասյունը շաբաթ երեկոյան անցել է Սիրիա և շարժվել Ջաբալ ալ Զավյայի ուղղությամբ, որտեղ էլ տեղակայված են թուրքական ռազմաբազաները։

SANA լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ թուրքական զորքերը և Անկարայի վերահսկողության տակ գտնվող սիրիական ընդդիմությունը գնդակոծել են Հալեպի նահանգի բնակավայրերը: Հրետակոծության հետևանքով վնասվել են տներ և գյուղատնտեսական նշանակության հողեր, ինչպես նաև պետական ​​ու մասնավոր սեփականություն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում