ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա հավկիթի նման առարկա են նետել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա հավկիթի նման առարկա են նետել

Լիոնում անհայտ անձը հավիկիթ տեսք ունեցող առարկա է նետել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական Lyon Mag- ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայ ղեկավարի՝ Eurexpo ցուցահանդես այցելության ժամանակ: Իրավապահ մարմինները բերման են ենթարկել տղամարդուն:

Սա Մակրոնի հետ կապված առաջին նման միջադեպը չէ: Հունիսի սկզբին ՝ Ֆրանսիայի հարավ -արևելքում գտնվող Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ժամանակ Մակրոնը մոտեցել էր հավաքված մարդկանց բարևելու, սակայն մի տղամարդ ապտակել էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահին: Անվտանգության ծառայության աշխատակիցներն արագ միջամտել էին իրավիճակին: Արդյունքում հարձակվողը դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման: Ապտակելու միջադեպը դատապարտել էին Ֆրանսիայում քաղաքական գործիչները, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները: Մակրոնը, հորդորել էր չչափազանցնել տեղի ունեցածի նշանակությունը և նշել, որ շարունակելու է հանդիպել ֆրանսիացիների հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում