ՆՆարեկ Սահակյան

Ընդդիմությունը ՍԴ-ում կվիճարկի մի շարք օրենքների նախագծեր

Ընդդիմությունը ՍԴ-ում կվիճարկի մի շարք օրենքների նախագծեր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախատեսում է համայնքների խոշորացման երեկ ընդունված օրենքի նախագիծը վիճարկել Սահմանադրական դատարանում, եթե այն ստորագրի հանրապետության նախագահը:

Խմբակցությունը նախատեսում է վիճարկել նաև ապօրինի գույքի բռնագանձման և մի շարք այլ օրենքների սահմանադրականությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այս հարցերը քննարկել են խորհրդարան հրավիրված իրավաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Տեղական հանրաքվե, լսումների իրավունք՝ ոչինչ չի ապահովվել: Այս պայմաններում ես, իհարկե, հույս եմ հայտնում, որ հանրապետության նախագահը զերծ կմնա սա ստորագրելուց, աշխատակազմը առնվազն կուսումնասիրի, և հենց դա էլ հիմք կլինի՝ դիմելու Սահմանադրական դատարան:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում