ԱԱննա Ավետիսյան

Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները սեպտեմբերի 22-ին Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցից, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Ուջան գյուղի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։

Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 տուփ` 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտով, իսկ բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվեց ինքնաձիգ:

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում