ՄՄարիամ Մխիթարյան

Կատալոնիայի նախկին ղեկավարը ձերբակալվել է Իտալիայի Սարդինիա կղզում

Կատալոնիայի նախկին ղեկավարը ձերբակալվել է Իտալիայի Սարդինիա կղզում

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը ձերբակալվել է Իտալիայի Սարդինիա կղզում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն, հղում անելով El Confidencial-ին:

Նշվում է, որ Պուչդեմոնը ձերբակալվել է Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումով: Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել օդանավակայանում ՝ անմիջապես Սարդինիա ժամանելուց հետո: Ուրբաթ Պուչդեմոնը ներկայանալու է Սասսարիի վերաքննիչ դատարան: Իտալական դատական ​​իշխանությունները պետք է որոշեն՝  նրան հանձնել Իսպանիային, թե ազատ արձակել:

Սարդինիայում նա ծրագրել էր մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Կատալոնիայի անկախության կողմնակից իտալացիների հետ, հաղորդում են լրատվամիջոցները:

Պուչդեմոնն Իսպանիայից փախել է 2017 թվականին՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքում, որն Իսպանիայի կառավարությունը համարել էր անօրինական:

Այս տարվա մարտին Եվրախորհրդարանը քվեարկությամբ չեղարկել է երեք կատալոնացի եվրապատգամավորների, այդ թվում ՝ Պուչդեմոնի, անձեռնմխելիությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում