ՆՆարեկ Սահակյան

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների դիտակետում կրկին Կենտրոն վարչական շրջանն էր

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների դիտակետում կրկին Կենտրոն վարչական շրջանն էր

Սեպտեմբերի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: 

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտրոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց և հայտնաբերել, որ  3 վարորդ դիմակ չեն կրել: Դրանց հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել։ 

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային մասնագետները, հաշվի առնելով վերջին օրերին COVID-19-ից մահվան դեպքերի աճը, վերահսկողությանը զուգահեռ՝ հանրային տրանսպորտի ուղևորներին և ուղևորափոխադրողներին կրկին իրազեկել են հակահամաճարակային կանոնները պահպանելու խիստ անհրաժեշտության մասին: 

Հիշեցնենք, որ ուղևորներն ու վարորդները պետք է պարտադիր դիմակ կրեն, մեքենաներում ապահովվի պատշաճ սանիտարական տեսքի ախտահանիչ հեղուկների առկայությունը, առհասարակ բացառվի գերբեռնված երթևեկությունը։ Տեսչական մարմինների վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում