ՄՄարիամ Մխիթարյան

Թալիբները ցանկանում են ելույթ ունենալ ՄԱԿ-ում

Թալիբները ցանկանում են ելույթ ունենալ ՄԱԿ-ում

«Թալիբանի» ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ին՝ հայտնելով, որ ցանկանում են շաբաթվա ընթացքում ելույթ ունենալ Գլխավոր վեհաժողովի նիստում: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

Շարժման ներկայացուցիչների՝ գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ասվում է նաև, որ ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ​​ներկայացուցիչն այլևս չի ներկայացնում երկիրը, թալիբները այդ պաշտոնում հաստատման են ուղարկել Մուհամմադ Սոհայիլ Շահինի թեկնածությունը:

Դյուժարիկն ասել է, որ որոշումը, թե կոնկրետ ով պետք է ներկայացնի Աֆղանստանի կառավարությունը, կայացնելու է ՄԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովը, որի կազմում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Շվեդիան, Հարավային Աֆրիկան, Սիեռա Լեոնեն, Չիլին, Բութանը և Բահամները:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր թալիբների նկատմամբ պատժամիջոցներից մի շարք բացառություններ անելու անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի խուսափել աֆղանական տնտեսության փլուզումից և պայմաններ ստեղծել հումանիտար օգնության արդյունավետ բաշխման համար: Նրա խոսքով՝ պետությունները պետք է բացառություններ անեն «գործնական նկատառումներից ելնելով»։

ԱՄՆ նախագահ Բայդենն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը հայտարարել են, որ Լոնդոնը և Վաշինգտոնը Թալիբանին որպես Աֆղանստանի օրինական իշխանություն կճանաչեն այն դեպքում, եթե նրանք հարգեն մարդու իրավունքները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում