ՄՄարիամ Մխիթարյան

Ան-26-ը անհետացել է Խաբարովսկի երկրամասում. օդանավում եղել է վեց մարդ

Ան-26-ը անհետացել է Խաբարովսկի երկրամասում. օդանավում եղել է վեց մարդ

Սեպտեմբերի 22-ին Ան -26 ինքնաթիռը ռադարի տեսադաշտից անհետացել է Խաբարովսկի օդանավակայանից 38 կմ հեռու: Ադ մասին Интерфакс-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Նախնական տվյալով՝ օդանավում եղել է 6 մարդ: Այն իրականացրել է տեխնիկական թռիչք՝ վերգետնյա հաղորդակցությունը ստուգելու համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը մեկնելուց առաջ լավ վիճակում է եղել, անձնակազմը անսարքության մասին ոչինչ չի հայտնել:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սկսել է Ան-26-ի որոնողական աշխատանքները, որոնք դժվարանում են մթության ու անձրևի և ուժեղ քամու պատճառով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում